Ո՞ւմ վրա է մունաթ գալիս երկրի առաջին դեմքը. «Իրատես»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների հետ արդեն հաթաթայի լեզվով է խոսում՝ եթե շարունակեք սոցիալական պատասխանատվություն չկրել ու առանց դիմակի դուրս գալ տնից, ապա պատասխանատվության եք ենթարկվելու:
«Փակ տարածքներում առանց դիմակի որևէ մեկին չի թույլատրվում մտնել: Ավտոբուսներում, հասարակական տրանսպորտում առանց դիմակի պետք չէ մտնել, և մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա արդեն ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է։
Տուգանվելու են բոլորն անխտիր, և գանձվելու են գումարները: Չասեք, թե սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,- ասում է հրապարակից ժողովրդին ծառայելու ու նրանից երբեք չկտրվելու երդում տված վարչապետը: Անքննարկելի ու անվիճարկելի է՝ սոցիալական պատասխանատվություն ու բարձր գիտակցում ունեցող քաղաքացին ամուր ու զարգացած պետության թիվ մեկ գրավականն է: Բայց մենք ո՛չ զարգացած պետություն ենք, ո՛չ էլ գիտակից քաղաքացիներով ենք փայլում, ցավոք: Ո՞Ւմ վրա է մուննաթ գալիս երկրի առաջին դեմքը, եթե վիրուսին անլուրջ վերաբերվող ու «շան տեղ չդնող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզբանե»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
9210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
6609:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
6809:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
11201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12100:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11000:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12100:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
81Երեկ, 23:42