«Բա ո՜նց կլինի. Առողջապահության նախարարը հումոր է արել». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա ո՜նց կլինի. Առողջապահության նախարարը հումորային գրառում է արել։
Նախ ասեմ՝ դա հումոր չի, տեղը տեղին սարկազմ է ու ընտիր սարկազմ է։
Համ էլ ասեմ, որ լա՛վ է արել, շա՛տ-շա՛տ լավ է արել։ Ամբողջ Ֆեյսբուքը պայթում է համով-հոտով, նաև՝ տափակագույն հումորների առատությունից, բայց հենց Արսեն Թորոսյանն է հումոր անում, պարզվում է՝ ինքն իրավունք չունի, ինքը պետք է նստի ու մազերը փետի։
Կասե՞ք, թե ինչու բոլորդ իրավունք ունեք հումոր անելու, իսկ Արսենը չունի։ Եթե էս կորոնավիրուսի համար պիտի Արսենը ողբա, բա դուք էլ ողբացեք, ինչ եք բերաններդ բացել։ Սգի օրեր հայտարարեք ու ողբացեք, մանավանդ որ՝ էդ «գործը» ազգիս մոտ ամենալավն է ստացվում։
Բոլորդ փաստորեն հումոր անելու իրավունք ունեք, իսկ Արսենը չունի, որովհետև ինքն է կորոնավիրուսը հնարել ու կապել ձեր ջանին, չիպերն էլ ջեբը դրած ման է գալիս, ում բռնում է՝ չիպավորում է։
Ամենաշատն Արսենն ունի իրավունք հումոր անելու, նրա հետ էլ՝ բոլոր բուժաշխատողները։
Որովհետև հումորն է փրկում, որ չգժվի էս մոլորակը։
Իսկ բուժաշխատողներն առավել ևս գժվելու դռան շեմին են զանազան-զարմանազան ծալապակասների պատճառով»։

«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
3418:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6816:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
7515:42
«Հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող կղզին»․ #Reuters
17015:01
«Հայաստանում սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները»․ Վարդան Ոսկանյան
7214:42
«Մարզային տրանսպորտի մուտքը Երևան սահմանափակելով՝ քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ»․ Մեսրոպ Առաքելյան
7814:36
«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
9613:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8512:06