Օրենքն արագ կփոխեն, դատավորներին դժվար կընտրեն․ «Հրապարակ»
![]() 357 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 09:05 «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանություններն անհամբեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորներին առնչվող իրենց հարցումներին»,- ասաց սահմանադրագետը: Ի՞նչ ժամկետներում կպատասխանեն։ «Նայած թե ինչ են պայմանավորվել միմյանց հետ, բոլոր դեպքերում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը դժվար թե համաձայնություն տա 12 տարի պաշտոնավարած դատավորների նկատմամբ իշխանության «նկրտումներին», իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում՝ կարճ ժամկետում կատարելով սահմանադրական փոփոխություններ»: Երեքն են՝ Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը: «Բոլորն էլ նշանակվել են Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նշանակված դատավոր չկա, եթե իշխանությանը հաջողվի նրանց պաշտոնանկ անել, կմնան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ժամանակ նշանակված դատավորները»: Իսկ ինչո՞ւ են ուզում հանել այդ երեքին։ «Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Թովմասյանին նորերը չեն ընտրի։ Վստահ եմ՝ սխալվում են․ Հրայրը կընտրվի, որովհետև բալանսը կրկին իր օգտին է, ընդ որում՝ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է նաև դրույթ ընդունեն, որ ՍԴ նախագահին նորից պետք է ընտրեն, այլապես իրավունք չունեն Հրայր Թովմասյանին կրկին ընտրել»: Կարծում եք՝ դատավորների վրա ճնշում չե՞ն գործադրի։ «Ճնշում կգործադրեն բոլորի վրա, սակայն արդյունքը կլինի նույնը, մանավանդ որ այնքան բան է փոխվել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
