«Այն բոլոր ձեռնարկությունները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են». Նիկոլ Փաշինյան
![]() 505 Կիրակի, 24 մայիսի, 2020 թ., 19:35 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էր կորոնավիրուսի նոր բռնկման մասին: Նա մասնավորապես նշել է. «Այո՛, ըստ էության, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Ամենամեծ դեպքերն այս ընթացքում արձանագրվել են բանկային համակարգում, և գիտե՞ք՝ ինչու... մի պարզ պատճառով. մենք հակաճգնաժամային 9-րդ միջոցառում ենք արել, որտեղ հիմնական թիրախը նկատի ենք ունեցել շուկայում արձանագրված աշխատանք չունեցող քաղաքացիներին և նրանք իրենց օգնություններն ստանալու համար պիտի գնային բանկեր: Էդ մարդիկ գնացին բանկեր, ցավոք սրտի բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները և մենք հիմա, ստացվում է, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել: Հիմա մենք ինչ ենք որոշել, բնականաբար, առաջինը՝ խստագույն հսկողություն սահմանել անվտանգության կանոների պահպանման վրա հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա և, ընդ որում, մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց բացատրելու ենք, որ պետք է ուշադիր լինենք բոլորս... Մարդկանց գիտակցության հետ աշխատելն իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է. իրականության փոփոխության գործիքն անհատի փոփոխությունն է: Բայց, իհարկե, վարչական որոշակի լծակներ կգործադրենք. այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
