«Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում». Արթուր Վանեցյան
![]() 446 Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 20:35 «Այդ հայտարարության հետ կապված դուք գիտեք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն: Ելնելով այդ հանգամանքից՝ և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված»,- դուրս գալով ՀՔԾ-ից՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի հետևյալ հարցին, թե արդյոք հանդիպե՞լ է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ և առաջարկ եղե՞լ է իր կողմից: Դիտարկմանը՝ այսինքն Դուք չե՞ք հերքում, Վանեցյանն արձագանքեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում»: Հարցին՝ Դուք տևական ժամանակ ԱԱԾ տնօրեն եք եղել, այս ընթացքում հանգամանքներ կան, որոնք ենթադրություն են տալիս, որ պետք է Մինասյանը պատասխանատվության ենթարկվի, վերջինը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
