«Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ». Արման Աբովյան
![]() 427 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 04:05 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ: Գիտե՞ք, թե ինչու են ավելի ու ավելի հաճախ մարդիկ հրաժարվում հնազանդվել պարետատան պահանջներին, օրինակ, դիմակներ կրելու: Ես կպատասխանեմ... ձեզ հարկավոր չէ մարդկանց մեջ մեղավորներ կամ առավել ևս տխրահռչակ «սև ուժեր» փնտրել... Նախ և առաջ իշխանություններն են մեղավոր, որ մինչ այսօր անհասկանալի, քաոսային, հակասական քաղաքականություն են վարում: Ինչպե՞ս կարող են մարդիկ չհիասթափվել, երբ սկզբում մարդկանց ասում են, որ «կորոնավիրուսն անհեթեթություն է և վտանգավոր չէ», իսկ հետո արտակարգ իրավիճակ են հայտարարում: Ինչպե՞ս մարդիկ չկորցնեն հավատը իշխանությունների գործողությունների նկատմամբ, եթե, օրինակ, նախ ասվում է, որ դիմակներ կրելն իմաստ չունի, և հետո՝ մի երկու ամիս անց, նրանք ստիպում են մրդկանց կրել այդ նույն դիմակները: Ինչպե՞ս մարդիկ չբարկանան, երբ համավարակն երկրում ամբողջ թափով է ընթանում, տնտեսությունը փլուզվում է, տնտեսության ամբողջ ոլորտներ (օրինակ՝ զբոսաշրջությունը) ոչնչանում են, իսկ իշխանությունը նորից շարունակում է զբաղվել տարօրինակ քաղաքական խնդիրներով (օրինակ՝ Սահմանադրական դատարանի հարցը)՝ երկիրը փրկելու համար բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու փոխարեն: Ինչպե՞ս կարող են մարդիկ չհուսահատվել, երբ իշխանությունները ձևացնում են, որ իրենք պահում են ամեն ինչ հսկողության տակ, միևնույն ժամանակ ոչ համակարգված, ինքնաբուխ քայլեր են անում և դրանով իսկ ցույց տալիս, որ իրականում չգիտեն՝ ինչ անել...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
