«Օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված». Անի Սամսոնյան
![]() 369 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 15:00 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն սուտը, որ «Լուսավոր Հայաստանն» արշավ է սկսել դիմակ կրելու դեմ, իշխանությունը շարունակում է ձնագնդի սարքել: Չնայած զարմանալու բան չկա. օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված։ Մենք դիմակ կրելու դեմ որևէ խոսք չենք ասել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դիմակ չկրելու դեպքում կհեռացվեք նիստերի դահլիճից, այն էլ՝ անհրաժեշտության դեպքում մի քանի օր: Պարոն Միրզոյանին բարեկամաբար հիշեցրել ենք, որ ինքը նման իրավասություն չունի և չի կարող որևէ պատգամավորի արգելել մասնակցելու նիստերին, որովհետև Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է. 3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը: Սահմանադրաիրավական դասից հետո Արարատ Միրզոյանն ինքն էլ ընդունել է, որ այո՛, իրավական խնդիր կա, բայց նշել է, որ ամեն դեպքում ինքն այդպես է վարվելու։ Ըստ այդմ՝ Արարատ Միրզոյանը որոշել է, անիմաստ պատիժներ կիրառելով, դայակություն անել նիստերի դահլիճում, սակայն մոռանալով, որ ԱԺ-ն դայակության վայր չէ և ինքն էլ նման իրավասություններով օժտված չէ։ Այսպիսով, գործող իշխանությանը ներկայացնող ԱԺ նախագահն ամեն բան անում է, որ անհնար լինի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի նստաշրջանների աշխատանքը պատգամավորների համար: Ես դիմակ եմ կրում սոցիալական պատասխանատվության գիտակցումով, բայց եթե դա աշխատանքի ընթացքում ինձ համար ստեղծում է առողջական անհարմարություններ և խնդիրներ, ես կարող եմ դա չկրել և ոչ ոք իրավասու չէ ինձ արգելել մասնակցել ԱԺ նիստերին, նախագծի քննարկումներին, տալ հարցեր և ունենալ ելույթներ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
