Նախատեսվո՞ւմ է աջակցություն անկախ արվեստագետներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը
![]() 314 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 18:40 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ աջակցելու, իր բնորոշմամբ, անկախ արվեստագետներին: Հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախարարությունն այդ շրջանակների հետ կապ հաստատել է. «ՀՀ-ում ամենամեծ խնդիրն այդ շրջանակներին նույնականացնելն է, որովհետև որևէ ձևով գրանցում չկա: Մենք այժմ, միջազգային փորձը հաշվի առնելով, փորձում ենք այդ շրջանակն ստեղծել և երեկվա քննարկումների արդյունքում նաև նախնական որոշում է կայացվել, որ, անկախ նրանից, թե այս գործընթացներն ինչ ընթացք կունենան, պետք է ունենալ անկախ ստեղծագործողների բազա, որտեղ կնկարագրվի տարվա ընթացքում նրանց կատարած աշխատանքը, որպեսզի նման իրավիճակներում մենք կարողանանք այդ խմբին նույնականացնել: Եթե մենք հիմա ասենք, որ աջակցում ենք անկախ արվեստագետների, բավականին մեծ խումբ կլինի, որի ապացուցողական բազան դժվար կլինի նկարագրել և ապացուցել»,- հայտնեց նախարարը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
