«ԱԳՆ-ի մեկնաբանության խեղաթյուրումն անթույլատրելի է». Աննա Նաղդալյան
![]() 429 Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 23:30 ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԳՆ-ը մշտապես բաց և ազնիվ է եղել բոլոր լրատվամիջոցների հետ աշխատանքների համար՝ առանց նրանց քաղաքական կամ որևէ այլ ուղղվածության, և հենց այդ տրամաբանությամբ էլ պատասխանել եմ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի «messenger»-ով ստացված հարցմանը. «Աննա ջան, բարև, տեղեկություն ունեմ, որ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը կորոնավիրուսով է վարակվել»: Ի պատասխան նշվել է, որ մայիսի 27-ի, ժամը 19:00 դրությամբ «ԱԳՆ դիվանագիտական կազմում հայտնաբերված վարակակիրներ չունենք»: Պետք է նշեմ, որ իմ պատասխանից դուրս էր թողնվել «հայտնաբերված վարակակիրների» ձևակերպումը: Այս դիտավորյալ բացթողումը մասնագիտական չափանիշների ակնհայտ խախտում է: ԱԳՆ մեկնաբանության խեղաթյուրումն անթույլատրելի է, նույնքան անթույլատրելի է իմ տված արժանահավատ տեղեկատվությունը որպես «խաբեություն» ներկայացնելը: Այս գրառումից առաջ տեսա, որ «Հրապարակ»-ը փորձել էր հետգրության կարգով հերքել իր ապատեղեկատվությունը, որտեղ վարակակրի մասին պնդումը փոխարինվել է կասկածներով: Սակայն այս խմբագրումը կատարվել էր ոչ ազնիվ և անկեղծ ձևով՝ փորձելով ստեղծել այնպիսի տպավորություն, որ ապատեղեկատվության համար պատասխանատու է ոչ թե խմբագրությունը, այլ՝ ԱԳՆ-ն: Քիչ առաջ «Հրապարակ» թերթի խմբագրություն ուղարկվեց նաև պաշտոնական նամակը՝ տեղեկատվության հերքման պահանջով՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին օրենքի» դրույթի»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
