Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը
![]() 827 Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 09:00 Այսօր՝ մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ «Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը: Առաջին Հանրապետության պատմական նշանակությունն անգնահատելի է: Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը: Երկրում ստեղծվեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատվեցին քաղաքացիական ազատություններ, հավասար ընտրական իրավունքներ, այդ թվում՝ կանանց: Սկիզբ դրվեց պետական շինարարությանը, զարկ տրվեց լուսավորությանը, գիտությանն ու կրթությանը: Ամեն կողմից Հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայությունը մատուցելու նորանկախ պետությանը: Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին Հայաստանի դեսպաններ և ներկայացուցիչներ: Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը: Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը: Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը: Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ: Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը: Մեր օրերում դա դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ: Մարդկության պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմանների և հնարավորությունների, սակայն ազգային գերագույն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի և հաջողության: 100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար: 1991թ. անկախությունից հետո Հայաստանն աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական Հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին»: |

«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
3814:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
4114:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
5814:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7113:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
9413:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
11412:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
9312:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9212:24
