«Բացի պաթոսախառը շնորհավորանքներից ու տոնական սեղաններից, ի՞նչ ենք նվիրաբերում երկրին»․ Հովհաննես Մանուկյան
![]() 258 Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 22:05 «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր պետական սուվերենությանն առընչվող որևէ տոնին՝ Անկախության օրից սկսած մինչև այսօրվա գեղեցիկ տոնը, եկեք մտորենք, թե յուրաքանչյուրս բացի պաթոսախառը շնորհավորանքներից ու տոնական սեղաններից, ի՞նչ ենք նվիրաբերում երկրին։ Ամենաակտուալ, պրագմատիկ ու ազդեցիկ նվերը Հայրենիքին առողջ, կիրթ, ուժեղ և հայրենասեր սերունդ դաստիարակելն է։ Դա ամենահեռանկարային նվերն է երկրին, ինչն էլ որոշելու է վաղվա Հայաստանի լինելիությունն ու այդ լինելիության կերպը։ Ի դեպ, խոսքս միայն մեր սեփական զավակների մասին չէ. այդ նույն պարտավորության իրագործում է ուսուցչի ամենօրյա աշխատանքը, սպորտային մարզչի գործը, արվեստի վարպետի ստեղծագործական նվիրումն իր աշակերտին։ Եկեք առաջին հերթին այս կերպ ապացուցենք մեր նվիրումը Հայաստանին։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
