Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներ բացառության կարգով տեղափոխվել են Հայաստան

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներ բացառության կարգով տեղափոխվել են Հայաստան
332
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 19:45

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։

Տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է։