«Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով». Վահե Տեր-Մինասյան
![]() 437 Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 12:20 Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խայտառակ ես լինում միջազգային մակարդակով, բայց ինքդ քեզ համոզում ես, որ անձրև ա գալիս... Մեր «առաջատար» «լրատվամիջոցնեից» շատերը համառորեն չեն նկատում, կամ ավելի ճիշտ չեն ուզում նկատել իրենց գործընկեր առողջապահական medmedia.am կայքի վերաբերյալ The guardian-ի հոդվածը, ուր նշված է, որ ամերիկյան կառավարության գումարներով հիմնված կայքն ապատեղեկատվություն է տարածում։ Դե հասկանալի է մի երկու կիսագրագետի 3-5 լայքով ֆբ ստատուսներն արտատպելը շատ ավելի կարևոր է, հատկապես եթե դրանք կնպաստեն առողջապահական համակարգին մի քիչ էլ վնաս տալուն: Դե համ էլ հիմա երևի պիտի ամերիկյան ֆինանսավորող կողմին բացատրություն տան, թե ինչի էսպես եղավ: Ես, իհարկե, սրան չէի էլ անդրադառնա, բայց մեղմ ասած տհաճ է, երբ հազարավոր բուժաշխատողներ գիշեր-ցերեկ իսկապես աշխատում են, իսկ ոմանք... Հ. Գ. Չգիտեմ, թե ինչու են ընտրել հենց Նիկոլ Փաշինյանի նկարը, որն այս պատմության հետ կապ չունի։ Երևի զուտ այնքանով, որ երբեմն թավիշը դառնում է ամենաթողություն...»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
