«Փաշինյանն ասաց ակնհայտ մոլորեցնող բաներ». Կարեն Վրթանեսյան
![]() 489 Շաբաթ, 30 մայիսի, 2020 թ., 01:25 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իր ասուլիսին լիքը ճիշտ բան ասաց։ Ճիշտ ու 2-2,5 ամսով ուշացած։ Ասաց նաև ակնհայտ մոլորեցնող բաներ, թե իբր փորձում ենք վարակակիրներին գտնել, մեկուսացնել, ուղղակի դժվար է, որովհետև զգալի մասը սիմպտոմներ չի ունենում, բժշկի չի դիմում։ Այն մասին, որ վարակակրի հետ շփում ունեցած, բարձր ջերմությամբ մարդիկ միայն երկար-բարակ կռիվներից հետո են կարողանում թեստավորվել, չասաց։ Կամ էլ չգիտի այդ մասին (ուրեմն պետք է ընդունենք, որ Արսենը կարողացել է Նիկոլին ինֆորմացիոն առումով լրիվ մեկուսացնել իրականությունից, բայց երկրի ղեկավարի համար դա ավելի վատ տարբերակ է, քան իմանալով ստելը)։ Պատասխանատվության մասով էլ, բնականաբար, իր վրա ոչ մի բան չվերցրեց. թե բա՝ «ամբողջ աշխարհում է այսպիսի վիճակ, բոլորը փորձում են, սխալվում են, նորից են փորձում»։ Սա էլ է, իհարկե, մանիպուլյացիա, որովհետև այլոց շատ սխալներ Հայաստանում կրկնում են դրանք հայտնի դառնալուց շաբաթներ և ամիսներ անց»: |

«Ռուսաստանը Հայաստանին ասում է՝ ընտրի». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
6512:18
Ալիևը ժամանել է Վրաստան
8912:08
«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին կարգավիճակին»․ ԻՀՊԿ
9611:36
«Հանդիպումն ավելի շատ աշխատելու է Փաշինյանի դեմ, քան՝ նրա օգտին»․ Վարդան Օսկանյան
11211:12
«Ի՞նչ խաղ է խաղում Նիկոլ Փաշինյանը»․ #НТВ
14711:09
«Իրանի խորհրդարանի նախագահը գրառում է կատարել զոհված Հովհաննես Սիմոնյանի մասին»․ Վարդան Ոսկանյան
13810:48
«Անթույլատրելի է նախընտրական գործընթացներով արցախցիների պառակտումը»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
13410:30
«ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը»․ #Axios
16810:16
