«Գլխավոր փաստաթղթի գոյությունը դեռևս չի նշանակում, որ երկրում գործում է իրական սահմանադրականություն»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք մեր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Սահմանադրությունը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքն է, օրենքի գերակայության, արդարության և ժողովրդավարության հիմքը։
Իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրության սկզբունքները հարգվում և կիրառվում են բոլորի նկատմամբ հավասարապես, իսկ պետական իշխանությունը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Սակայն, ցավոք, երկրի գլխավոր փաստաթղթի գոյությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ երկրում գործում է իրական սահմանադրականություն։
«Ապրելու երկիր» կուսակցությունը համոզված է, որ օրենքի անվերապահ գերակայությունը, անկախ դատաիրավական համակարգն ու մարդու իրավունքների անխախտությունը պետք է դառնան սահմանադրականության հիմքն ու գերակայությունը։
Թող Սահմանադրության օրը մեզ համար լինի ոչ միայն շնորհավորանքի առիթ, այլ նաև հիշեցում, որ ուժեղ պետությունը կառուցվում է ոչ թե անձերի, այլ արժեքների, ինստիտուտների և օրենքի գերակայության վրա»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06