«Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը․
Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։
Քանի որ Երկրի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ էլիպսաձև, մեր մոլորակը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա)։ 2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը կլինի Արեգակից 152 093 251 կմ (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։
Այդ օրը Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև 30.27–30.29 կմ/վ։ Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։
Այդ փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ»։

«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
241Երեկ, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
79318.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
77113.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
103308.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
106807.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
111906.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
111306.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
121703.09.2026, 11:00