«Սուսուփուս կվերցնեն մանդատները և Նիկոլի մոտ «ընդդիմություն» կաշխատեն»․ Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքականապես առնվազն ինֆանտիլ պետք է լինես հավատալու համար, թե Նիկոլի «սրտի» սահմանադրական դատարանը կարող էր այլ որոշում կայացնել, իսկ դրանից առաջ՝ Վահագն Հովակիմյանի նման մեկի գլխավորած ԿԸՀ-ից այլ դիրքորոշում սպասեիր։ Սրանք ենթակա կառույցներ են՝ զրոյական ինքնուրույնությամբ) Կա՞ մեկը, ով չգիտեր սա։
Ընդդիմությունն այս մասին չգիտե՞ր, չէ՞ր հաշվարկել։ Իսկ ի՞նչն էին հաշվարկել։ Ո՞րն էր ընդդիմության պլան Բ-ն։ Մի՞թե այն, որ ՍԴ-ն, ասենք, չեղարկելու էր ընտրությունների արդյունքները։ Ձեր քթից այն կողմ որևէ այլ տարբերակ դիտարկե՞լ էիք։
Իսկ իրականում այն, ինչ տեղի է ունենում, ընդամենը գոլորշի բաց թողնել է՝ ուրիշ ոչինչ։ Ու որ ասեմ՝ յաման գոլորշի էլ կա, չափազանցրած կլինեմ, այնուամենայնիվ որոշակի շրջանակներ գուցե ինչ-ինչ ակնկալիքներ ունեին ընդդիմությունից։
Իսկ թե ինչ կանեն՝ դեռ ընտրություններից հետո եմ ասել և վերստին կրկնում եմ՝ չունեն այլ տարբերակ. սուսուփուս կվերցնեն մանդատները և Նիկոլի մոտ «ընդդիմություն» կաշխատեն։ Իսկ թե ինչու... որովհետևները շատ են, դրանց անդրադառնալու առիթներ դեռ շատ կլինեն։
Իսկ մինչ այդ, ընդդիմության լիդերներից մեկը լուրջ դեմքով հայտարարում էր, թե մենք՝ հայերս «ընտրյալ ազգ» ենք։ Ճիշտ է ասում, որովհետև միայն «ընտրյալ» ազգը կարող էր այսպիսի անմեղսունակ իշխանություն ու տիեզերական մակարդակի անդուր ընդդիմություն ունենալ, ու ժողովուրդ, որը սրանց իր քվերակության հավաքել է մեկտեղ((»։

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
513:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
2213:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
1813:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3712:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
4412:42
«Հնարավո՞ր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո փոփոխություն լինի Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»․ հարց՝ Աննա Գրիգորյանին
5012:30
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ (տեսանյութ)
7912:18
«Հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտի կարիք ունեն»․ Ոսկան Սարգսյան
5212:06