«Դուք կին ընդդիմադիր գործչի նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք». Անի Սամսոնյան
![]() 412 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 10:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, երբ ես Ձեզ հարցրի Ղալումանների վերաբերյալ առկա հնարավոր կոռուպցիոն գործարքների և նախկինում կատարված չարաշահումների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստեր: Դուք զայրացաք և սպառնացիք հանձնարարել ստուգել իմ ազգականներին։ Այդ հարցուպատասխանից հետո իշխանական պատգամավորին պատկանող օրաթերթում հրապարակվեց հոդված իմ նախկին ամուսնու գործունեության վերաբերյալ՝ շաղախված ստով և փորձ անելով ինձ կապել ինչ-որ գործարքների հետ։ Ըստ էության Դուք ժամանակ չեք կորցրել և հանձնարարել եք ոչ միայն ստուգել, այլև շատ արագ հրապարակել այն, որպեսզի մարդիկ մոռանան Ղալումյաններին և զբաղվեն իմ անձնական կյանքով։ Պետք է ասեմ, որ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք։ Անձնական կյանքիս անհաջողության գործոնով ինձ հեղինակազրկելու Ձեր ջանքերը միայն Ձեր մշակույթի և որակի վաստակն են։ Դրանով ուզում եք ինձ լռեցնել և ճնշել որպես քաղաքական գործիչ։ Ասեմ՝ Դուք լավ չեք ճանաչում Ձեր ընդդիմախոսին։ Ինձ լռեցնելու բոլոր փորձերով վատնում եք Ձեր ժամանակը, որովհետև ես ամեն ինչին պատրաստ եմ եղել և շարունակում եմ մնալ պատրաստ։ Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ամրություն և խաղաղություն Ձեր ընտանիքին։ Ապաքինվեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
