«Ավիացիոն «սև ցուցակ»-ի հիմնական վնասները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի այսօրվա ավիացիոն ֆիասկոյից հետո բոլորի մոտ շոկ էր։ Եթե քաղաքացիների մոտ այն պայմանավորված էր տարբեր ոլորտներում պարբերաբար արձանագրվող ձախողումների դառնությամբ, ապա նիկոլականները շոկի մեջ էին, քանզի կռուտիտ չունեին։
Ավելի ուշ, սակայն, նրանք իրենց կարճ խելքով և ստաստեղծ բնավորությամբ մոգոնում են տարաբնույթ անհեթեթ «արդարացումեր»։
Որպեսզի ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի լինի, կարճ ներկայացնեմ Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները։
1. Վնաս քաղաքական։ Ակնհայտ է, որ Եվրոպական Միության կողմից Հայաստանի նկատմամբ Հայաստանի մեղքով կիրառվող արգելքը հարված է Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
2. Վնաս կառավարչական։ Ավիացիոն ոլորտում իշխանափոխությունից հետո աղետալի զարգացումները Փաշինյանի կառարարության գլոբալ ձախողումների լոկալ դրսևորումներն են միայն։
3. Վնաս ռեպուտացիոն։ ԵՄ կողմից կազմված «սև ցուցակում» այս պահին այնպիսի երկրներ են, որոնք կամ սուպերաղքատ են, կամ սուպերանկայուն, կամ սուպերվարկաբեկված։ Հայաստանի իմիջին հասցված վնասի մասին հետևությունները թողնում եմ ձեզ։
4. Վնաս տնտեսական։ Թեպետ ոչ բոլոր հայկական ընկերությունները դեպի ԵՄ չվերթներ ունեին, բայց հիշեք «ԱՐՄԵՆԻԱ»-ի թռիչքները Լիոն, նրանց չարթերները դեպի Հունաստան, Իսպանիա, Իտալիա, «ԱՏԼԱՆՏԻՍ»-ի համատեղ թռիչքները Վիեննա և այլն։ Ակնհայտ է, որ տվյալ որոշումը լրջագույն լրացուցիչ ֆինանսական վնաս
է հասցնում տնտեսական գործունեության այս ոլորտին և դրան շաղկապված տուրիզմին»:

«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
8600:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
8900:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
90Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
153Երեկ, 23:43
«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
134Երեկ, 23:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
133Երեկ, 22:49
«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
88Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
182Երեկ, 22:25