«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է». Մանե Թանդիլյան
![]() 291 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 12:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ լրագրողների հետ զրույցում գնահատելով կառավարության քայլերը կորոնավիուսի դեմ պայքարում, կարծիք հայտնեց, որ գործադիրը կորոնավիրուսի դեմ պայքարը, ուղղակիորեն, ձախողել է: «Ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել ճիշտ ժամանակին, երբ դրա կարիքը կար: Այն միջոցառումների մասին, ինչ այսօր խոսում են Առողջապահության նախարարն ու վարչապետը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ձևաչափերով»: Մ. Թանդիլյանի խոսքով՝ կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը կառավարության մեղքով է տարածվել ժողովրդի մեջ: «Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը: Այս պահին մենք ուղղակի պետք է դիմենք ժողովրդին և ասենք՝ հարգելի՛ քաղաքացիներ, միգուցե հարմար չէ դիմակ կրելը, ախտահանելը ձեռքերն ամեն պահի և կատարել մնացած բոլոր միջոցառումները։ Այն միգուցե ամբողջությամբ չի ապահովում, բայց իմ պատկերացմամբ նվազեցնում է վարակի տարածումը»,- ասաց պատգամավորը:
|

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
