«Իրար միս ուտելու օրեր են». Թևան Պողոսյան
368 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 14:15 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրար միս ուտելու օրեր են։ Ա՜յ եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։ Սովորել ապրել միասի՞ն։ Չէ, չենք լսել։ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, նստացնեմ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը։ Այս թոհուբոհի մեջ մի պահ հորդորեմ՝ սիրելիներս, եկեք սովորենք ապրել միասին։ Կամ մեզ կստիպեն ապրել այլ տեղում։ Դադարենք ամեն օր նոր բաժանարար գիծ անցկացնելուց. ալեկոծ ծովում նավի ճակատագիրը կախված է նավի մեջ գտնվող յուրաքանչյուրից։ Մոռանանք անձնական օրակարգերը։ Առաջնորդվենք միայն ազգային, հայկական օրակարգով։ Ստիպենք մեզ խոսելուց ամեն բառն ընտրել, որ լսելի լինեն միավորող բառեր։ Փայփայենք իրար։ Ապրենք իրար հանդեպ հոգատարությամբ։ Ի՞նչն է ստիպում անպայաման խոսել կյանքի ավարտի բառապաշարով՝ գերեզման, դագաղ, մեռնել, սպանել, վերանալ, չլինել... Սերունդները դաստիարակվում են ապագայի բառապաշարով՝ սիրել, միանալ, ծնվել, զարգանալ, օգնել, նպաստել, օժանդակել, հարգել... Եկեք մի անգամ էլ փորձեք, հաստատ որևէ բան չի պակասելու մեր կյանքում, միայն ավելանալու է, գումարվելու է։ Իսկ մեր այսօրվա թիվ մեկ անվտանգային խնդիրը Ժողովրդագրությունն է (դեմոգրաֆիա)։ Մեզ շատ հայեր են պետք՝ պաշտպանելու Հայաստանը, մեր դարավոր իղձերն այս 3 միլիոնով պիտի իրականացնենք։ Ուրեմն ձև չունենք, պիտի շատանանք»։ |
«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
4112:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
8211:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
14609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9408:30«Էն որ ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է, շատ ճիշտ էին ասում». Դերենիկ Մալխասյան
16603:18«Ըստ նախաքննության մարմնի՝ «բերետը» քաղաքացու ձեռքը կոտրել է իրավաչափորեն». Ռուբեն Մելիքյան
12400:36«Կենսաթոշակային քարտով կատարված առևտուրն ստուգելուց հետո տարբեր խնդիրներ են նկատվում». Բաբկեն Պիպոյան
12400:24Թաիլանդը կօրինականացնի միասեռ ամուսնությունները
313Երեկ, 23:54