Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր հեղինակած նախագիծը
![]() 391 Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 13:00 Ձայների 27 կողմ, 87 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ը չընդունեց իմքայլական Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին։ Զեյնալյանը մինչ այդ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով: Խորհրդարանը քվեարկեց նախագիծը՝ գրավոր առաջարկների փուլ տեղափոխելու հարցը։ Հիշեցնենք՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը մոտեցմանն ու գաղափարին դեմ չէ, բայց․ «Փոխհամաձայնության եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որոշ հաշվարկներ կատարենք, կանխատեսելիություն ապահովել ու հիմնավորումներն ավելի հստակ ներկայացնենք»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
