«Դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք». Աստղիկ Ավետիսյան
![]() 350 Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 13:05 ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)։ Ձեր յուրաքանչյուր գրառումից հետո գրագետ, թե անգրագետ, իր գռեհիկ կարծիքն է հայտնում, դուք դրանք կարդալուց լա՞վ եք զգում։ Հասարակությանը վերջնականապես մի տարեք անդունդ։ Ժամանակին նախկին երեք նախագահներին մեղադրում էին հեռուստաեթերը օճառային օպերաներով լցնելու համար, կարծիք կար, որ հասարակությանը զբաղեցնելու, մտածելու ունակությունը կորցնելու համար էր արվում, որ բողոքի զանգվածային դրսևորումներ չլինեն։ Այսօր դուք դարձել եք Ձեր իսկ ստեղծած օճառային օպերայի հերոսը։ Ամեն ինչ պտտվում է Ձեր շուրջ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ձեր շնորհիվ հասկացա, թե ինչքան չկայացած, ինչքան նախանձ, ուրիշների հաջողություններից ընկճախտի մեջ հայտնվող, անդաստիարակ, անխելք, մտածելու ունակություն չունեցող, հայհոյանքը որպես աղոթք օգտագործող հասարակության հետ գործ ունենք։ (Շատերը թաքնված այլ մարդկանց անվան ներքո)։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
