«Ձեզ տեսալուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության». Վահան Հովհաննիսյան
![]() 344 Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 02:05 Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ տեսալուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության: Հակահամաճարակային կանոնների խախտման համար ՀՀ քաղաքացիներին տեսա- կամ լուսանկարահանելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչն իր մեջ չի պարունակում թույլատրելի վարքագծի կանոններ պարունակող այնպիսի իրավական նորմ, որը հնարավորություն ընձեռի տեղեկություններ տարածելու կամ հավաքելու սուբյեկտ չհանդիսացող անձին ձեռնարկելու այդպիսի գործողություններ՝ տեսանկարահանել կամ լուսանկարահանել այլ անձանց։ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Տեսանկարահանման կամ լուսանկարահանմանն ուղղված դիտավորյալ գործողությունների կատարման դեպքում, այդ գործողությունների օբյեկտ հանդիսացող անձինք իրավունք ունեն դիմել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Անհրաժեշտ պաշտպանության ընթացքում և դրա սահմաններում ձեռնարկված յուրաքանչյուր գործողության համար ոչ ոք ենթակա չէ քրեական պատասխանատվության»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
