«Ես բոլորի անունը տալու եմ». Միքայել Մինասյան
![]() 703 Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 21:20 «Պրոպագանդան ինձ մեղադրում է, որ ես իրավունք չունեմ խոսել, հարցեր տալ, որովհետև ես Սերժ Սարգսյանի փեսան եմ, իսկ Դավիթ Գալստյանը Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էր զենք ծախում ՀՀ ԶՈՒ-ին: Ուստի ես բացարձակ իրավունք չունեմ, բարոյական իրավունք չունեմ Դավիթ Գալստյանի անունը տալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Ես բոլորի անունը տալու եմ, բոլոր այն մարդկանց, որոնք այսօր ծառայում են Նիկոլ Փաշինյանին և սատարում են Հայաստանի կործանմանը»,- շարունակեց նա՝ նշելով, որ իրեն մեղադրում են, որ Սերժ Սարգսյանի փեսան է․ «Եթե Ս. Սարգսյանի փեսան եմ, ուրեմն ժառանգել եմ իր մեղքերը, ՀՀ բոլոր ղեկավարների մեղքերը՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, նույնիսկ պատրաստ եմ ժառանգել երկրորդ հանրապետության բոլոր ղեկավարների մեղքերը՝ Վլադիմիր Մովսիսյանի, Սուրեն Հարությունյանի, Կարեն Դեմիրճյանի, նույնիսկ Ալեքսանդր Մյասնիկյանի, ում արձանի կողքը կանգնած՝ Նիկոլ Փաշինյանը գործեց իր քաղաքական ամենամեծ ու ամենաառաջին մեղքը և կազմակերպեց Մարտի 1-ը»,- ասաց Մ. Մինասյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
