Ի՞նչ կենսագրություն ունի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը
![]() 1708 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 16:30 Արդեն հայտնել էինք, որ այսօր գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Ծնվել է 1970թ. հունվարի 6-ին՝ Իջևանում: Կրթությունը՝ 1996 - 1997 թվականներին սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: 1998 - 2001-ին սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: 2008 - 2010-ին սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Ծառայությունը և մասնակցությունը մարտական գործողություններին՝ 1988 - 1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993-ին մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի Սարոյի ջոկատի կազմում: 1993 - 1998-ին ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994-ին մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է: Գործունեությունը՝ 1993 - 2007 թվականներին զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
