«ԱԱԾ տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից»․ Սուրեն Սահակյան
![]() 832 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 17:50 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային անվտանգության տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից՝ կուսակրոն հոգևորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։ Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից ա՝ Էլբեկ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբեկ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգևորականն ա։ Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։ Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։ Բանից պարզվում ա, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել ա կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող ա տվել։ Թերևս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար ա եղել։ Ու սա իմ կամ որևէ այլ մեկի մտահանգումը չի։ Արգիշտին ինքն ա խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։ Մի հատ էլ էդ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Էնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվեն ու նույնիսկ աթեիստների մոտ։ Չնայած, մարդ ես, էլի, մեկ էլ ու մի օր կպարզվի, որ ճիշտը դա՞ էր ու էս դառնահամը, որ մնում ա ամեն նման որոշումից հետո զուտ կյանքի ու պետության մասին սխալ պատկերացումների հետևանք էր։ Ինչ իմանաս… Վերջին քաղաքական պրոցեսներն անընդհատ նոր օրինակներ ա տալիս, թե ինչպես չպիտի մտածեինք»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
