«Երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ». Փաշինյան
![]() 310 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 18:50 Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԳՇ՝ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին վերաբերող հարցին, ասաց. «Ճգնաժամը շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև՝ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն: Բայց գալիս է մի գիծ, որ արտակարգ դրության և երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար: Ես ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողնանք սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտեցիալը սպառված է, ուստի հնարավոր եմ համարում հետագայում այդ ներուժի ծառայեցումը ի շահ հայ ժողովրդի»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվել են ԱԱԾ պետը, ԳՇ պետը և Ոստիկանապետը: Երեկ հայտնի էր դարձել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատանը կայացել է որդու բազմամարդ հարսանիքը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
