««Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը». Արփինե Հովհաննիսյան
![]() 397 Երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ., 22:40 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգե՜լի պարոն գլխավոր դատախազ Հարգե՜լի Արթուր Մեկ անգամ ձեզ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ սույն լիրիկական զեղումների և երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժի միջոցով աշխատեք ինձ չպատասխանել։ «Բստրել» բառը սազում է ձեր կերտած իրավական պետությանը, որտեղ դուք դեռ գլխավոր դատախազ եք։ Գիտեմ, որ տիրապետում եք երկար խոսելու ու ոչինչ չասելու նուրբ արվեստին, ձեր դեպքում արդեն՝ արհեստին։ Ձեր ասածից ստացվում է, որ միայն 327 հոդվածով ( ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) կալանքի գրեթե նույնքան միջնորդություն է եղել, որքան բոլոր հանցագործությունների մասով միասին վերցրած։ Սա ավելի լուրջ թեմա է, քան ամբողջ նախորդ գրածս։ Հ.Գ. Արթուր հուսամ հասկացար, ինչու չէի նշել այդ հոդվածը։ Ու եթե անկեղծ՝ ես քո փոխարեն չէի փորձի շտկել մի շարք մարմինների սխալները։ Մինչ այս պահը ելել էի դատախազության հաղորդման ճշմարիտ լինելուց։ Միայն քո բանավոր խոսքի ու հաղորդման մեջ առկա հակասություններն էին, որ պարզաբանելու կարիք կար։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
