Փոփոխվել է Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմը
![]() 333 Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 18:20 Հունիսի 9-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը, Արթուր Թովմասյանի նախագահությամբ, գումարել է արտահերթ նստաշրջան: Քննարկման է դրվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը: ԱՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի կենսագրական տվյալները և առաջարկել նրան ընտրել Գլխավոր դատախազի պաշտոնում: Քվեարկությունից հետո քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ: Շարունակելով նստաշրջանի աշխատանքը՝ ԱԺ նախագահը հայտարարել է մայիսի 24-ին «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար կազմի փոփոխության մասին, որով խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը, քարտուղար՝ Դավիթ Բաղդասարյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
