«Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս». վարչապետը կատակեց
![]() 290 Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 12:25 Այսօր կառավարության նիստին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Այդ նախագծով սահամանվում է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում: «Բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտու դուրս գալ, կանգառի կայանման կանոնները խախտել, լուսացույցի ազդանշանի չենթարկվել տրանսպոտրային միջոցից աղբ նետել և այլն»,-ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար: Վարչապետն առաջարկեց հավելվածով արձանագրվող խախտումներին ավելացնել մեքենայում դիմակ չկրելը: «Դիմակ չկրելու խախտումն ո՞ւմ կողմից է արձանագրվում»,-հարցրեց նա: Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա ոստիկանությունն է արձանագրում: Վարչապետ հետաքրքրվեց, թե ավտոմեքենայի մեջ մեկից ավելի անձի առկայության պարագայում, պատասխանատվությունն ո՞ւմ վրա է՝ անձի՞, թե՞ վարորդի. ոստիկանապետն ասաց, որ վարորդի: Վարչապետը հարց ուղղեց. «Եթե տեսախցիկը նկարեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, ի՞նչ խնդիր կա. վարորդին տուգանում են դրա համար»: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ եթե անձին կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում տեսանկարահանում են, իր վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, դա անձնական տվյալների միանշանակ մշակում է, և հենց այդ համաչափությունը հաշվի առնելով՝ այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում: Ըստ Բադասյանի՝ կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում անձնական տվյալներ հավաքելը խնդրահարույց է: Վարչապետն արձագանքեց կատակելով. «Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս. ինչ հարաբերությունների մեջ էլ որ լինեն: Դա ևս մեկ խթան է, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահպանեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դեմքը ամուր փակող դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չի լինի»,- ասաց նա՝ առաջարկելով բջջային հավելվածի ցանկում ավելացնել նաև ավտոմեքենայում 2-ից ավելի մարդ լինելու դեպքում՝ դիմակ չկրելու դեպքը: Ն. Փաշինյանն առաջարկեց կարգավորումներում փոփոխություն անել և մեքենայում անձի դիմակ չկրելու պատասխանատվությունը դնել միայն վարորդի վրա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
