«Արսեն Թորոսյանն ի՞նչ է հասկացել «կամա թե ակամա կատարված սխալ» ասելով»․ Արմեն Մինասյան
![]() 298 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 04:05 Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արսեն Թորոսյանը երեկ ներողություն խնդրեց։ Մի կողմ թողնենք, թե քաղաքական գործիչը երբ է ներողություն խնդրում, կամ ներողությունից հետո ինչ է անում։ Ցավոք սրտի, մենք քաղաքական գործիչներից կազմված կառավարություն չենք ունեցել, և իրավունք չունենք նրանցից քաղաքական վարքագիծ ակնկալել։ Ես ուզում եմ խոսել ներողամտություն հայցելու մասին։ Իմ ընկալմամբ, երբ ներողություն ես խնդրում, պետք է ձևակերպես սխալդ կամ սխալներդ։ Կամ առնվազն զրուցակցիդ համար պետք է ընկալելի լինի այն, և զրուցակիցդ որոշի՝ զղջում ես, թե՝ ոչ։ Փորձեք մեկնաբանություններում բացատրել, թե Արսեն Թորոսյանն ինչ է հասկացել «կամա թե ակամ կատարված սխալ» ասելով։ Սա առանցքային նշանակություն ունի, որովհետև մեզ ի վերջո պետք է վստահություն ներշնչի, որ այն սխալները, որոնք կատարվել են և հանգեցրել են ծանր հետևանքների (միայն այսօր՝ 23 մահվան դեպք) գիտակցված են և ամենը կարվի չկրկնելու համար։ Որպեսզի իմ գրառմամբ օդի դատարկ տատանումներ չանեմ, փորձեմ հարցեր ձևակերպել, և եթե Արսեն Թորոսյանը կամ ԱՆ-ն պաշտոնապես պարզաբանումներ կտան, ես կհասկանամ, որ սխալները գիտակցված են։ Եվ այսպես. 1. Հայաստանում քանի՞ լաբորատորիա կա, որ ի վիճակի է թեստ իրականացնել, քանի՞սն են թեստեր անցկացնում, դրանց ընդհանուր օրական թողունակությունը որքա՞ն է, և ի՞նչ է անհրաժեշտ այն մեծացնելու համար։ Արդյոք մինչ օրս թեստավորման ոլորտում ունեցե՞լ ենք սխալներ, բացթողումներ և այլն։ 2. Այս պահին քանի՞ բուժհիմնարկ (և որքան մահճակալ) է առանձնացված վարակված անձանց սպասարկելու համար։ Քանի՞ բուժհիմնարկ կա, որ կարող է ծառայել այդ նպատակին։ Այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն են թույլ, միջին, սուր արտահայտված դեպքերի կլինիկաները, ի՞նչ դեղամիջոցներ, սարքավորումներ ու ծառայություններ են դրանք ենթադրում և կարևորը՝ ի՞նչ արժողությամբ։ 3. Որքա՞ն և ինչ հիմնավորմամբ է ծախսում պետությունը դեպքերի բացահայտման, թեստավորման, վարակվածների մեկուսացման ու բուժման համար։ Ի՞նչ եղանակով են կատարվում ֆինանսական հատկացումները, ո՞վ է որոշում կայացնում, ո՞վ է մոնիթորինգի ենթարկում և ո՞վ է վերահսկում։ Եթե այս հարցերի պատասխանները հասկանալի ձևով մատուցվի հանրությանը, և ես զգամ որ կա անկեղծ երկխոսություն, այլ հարցեր ևս կհնչեցնեմ ու կօժանդակեմ պատկան մարմիններին, որ պայքարեն էլ ավելի արդյունավետ»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
