Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ադրբեջանը Կաննի փառատոնին բողոք-նամակ է հղել

Ադրբեջանը Կաննի փառատոնին բողոք-նամակ է հղել
338
Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 18:10

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հորջոջվող և Բաքվի կողմից պետական աջակցություն վայելող այս կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա միջազգային ճանաչում։
Այս կազմակերպությունը Կաննի փառատոնին բողոք-նամակ է հղել՝ կապված հայկական «Եթե քամին վրա հասնի» հայկական ֆիլմի ցուցադրության հետ։ Նամակում նրանք բողոքում են, որ ֆիլմը նկարահանվել է «հայերի կողմից օկուպացված տարածքներում» ։ Այս խաժամուժը նամակում նշում են նաև, որ «ֆիլմում ցուցադրված Խոջալուի օդանավակայանը, որը օկուպացիայից հետո անօրինական կերպով վերականգնվել է Հայաստանի կողմից, պատկանում է Ադրբեջանին»։ Չեն ալարել և կրկին անգամ գրել են հայերի կողմից հողերի գրավման, մեկ միլիոն մարդու վտարման մասին։ Այս համայնք կոչվածում շատ լավ գիտեն, որ մշակույթային աշխարհում հակամարտությունները տեղ չունեն, սակայն փորձ են անում իրենց տեղն ունենալ միջազգային շրջանակներում»։