«Հապաղել իրոք չի կարելի»․ Արշակ Սադոյան
![]() 573 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 10:10 ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել և խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից, բայց հասկանալի պատճառներով՝ գործնականում բոլոր կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր հետևանքներով: Ես ուշադիր հետևում, փորձում էի հասկանալ, թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշնյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել և հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանն ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում: Ես չգիտեմ՝ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ՝ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունն այդքան էլ սարսափելի չէ, որ մահերն այդքան էլ շատ չեն լինելու և չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոն հիվանդների մասին, պնդում, որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմն այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով: Իհարկ է տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Իհարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժի մարդկային կապիտալը և եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը, ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու, կարծում եմ՝ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր: Սիրելի հայրենակիցներ, մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառավ չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե եվրոպական և շատ ուրիշ երկներ՝ նույնիսկ մեր հարևանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել, եթե սխալ ուղով չգնայինք: Փառք աստծո այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին կարող ենք հաջողության հասնել: Գոյատևման խնդիրն է դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժոխքին: Հապաղել իրոք չի կարելի: Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալերը և եթե հասկանան՝ կփորձեն ուղղվել: Ելքի ճանապահները հստակ գծագրել և արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի, բոլոր հիվանդներին է պետք մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել՝ թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Իհարկե բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով՝ աջակցել, օգնել, որ այս չարիքը հաղթահարվի: Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ՝ հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք, պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվենմ եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
