«Վարչապետը կարող է հանձնարարել գործ հարուցել Արթուր Ղազինյանի նկատմամբ». Ավետիք Իշխանյան
![]() 318 Ուրբաթ, 12 հունիսի, 2020 թ., 22:00 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությանը, որ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով, Ավետիք Իշխանյանն ասել է. «Ես կարծում եմ, որ պարոն Ղազինյանն էլ շատ լավ գիտի, որ որևէ հետևանք չի ունենա իր դիմումը, որովհետև, ի տարբերություն, օրինակ, Իտալիայի, որը իրավական պետություն է, այնտեղ դատախազությունը չի ենթարկվում վարչապետին, այնտեղ այդ մարմինները պետական կառույցներ են, ինքնուրույն են գործում։ Հայաստանում դատաիրավական համակագը վարչապետին ենթակա կառույց է, ուստի, հակառակը, կարող է լինել. կարող է վարչապետը հանձնարարել Դատախազությանն այդ դիմումի հիման վրա գործ հարուցել պարոն Արթուր Ղազինյանի նկատմամբ»: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ կախված է իշխանությունից. «Այդ ցուցադրական բաները, թե վարչական տույժի ենթարկվեց վարչապետի կինը, կամ ազգականը պատասխանատվության է ենթարկվել, ցուցադրական բաներ են։ Ինչպես հրահանգով ընդդիմության նկատմամբ են գործեր հարուցվում, այնպես էլ ոստիկանությանը հրահանգ է տրվել՝ այս բանը արեք, հետո 100 փաստի մեջ կնշենք»,- ասաց Իշխանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
