«Փակե՛ք տրանսպորտը, պետական աջակցություն ցույց տվե՛ք, թեստավորում ապահովե՛ք»․ Ն․ Դիլբարյան
![]() 379 Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 15:00 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր գույժ-ռեկորդ՝ 723 բացահայտված վարակակիր՝ այս թվերը պետք է գնահատվեն սառը և մասնագիտորեն՝ միայն դիմակներ կրելու, սոցիալական հեռավորությունը և ձեռքերն ախտահանելու բազմակի կոչերն անհրաժեշտ, բայց բացարձակ ոչ բավարար պայման են պետականորեն դեպի դժոխք գլորվելու մեր ճանապարհը փակելու համար։ Թեստավորման մակարդակը ցածրագույն է, անգամ բժիշկներին պարտադիր կրկնակի թեստավորում չենք կարողանում ապահովել, մարդիկ բուժհիմնարկներում վարակվում են։ Տրանսպորտը գործում է, վարորդներին չեն թեստավիրում, ստվերային հարսանիքների դեմ պայքարում եք, հայոց կառավարություն, բայց ռեստորան-սրճարանների աշխատանքը թուլատրված է, աշխատանքի են գալիս, փող պիտի աշխատեն, ծախսեր են անում, պիտի փոխհատուցեն։ Փակե՜ք այդ ոլորտները, տրանսպորտը, պետական աջակցություն ցույց տվե՜ք, թեստավորում ապահովե՜ք, տեղական և միջազգային փորձագետներին, համաճարակաբաններին, առողջապահության ոլորտի կառավարիչներին, մասնագիտական ուժը հավաքեք, հուզական մոտեցումներով՝ հանրային կամ այլ վերահսկող խմբերով կարող եք վարակն ավելի տարածել, դիմակները, ախտահանված ձեռքերը վարակակիրների իրական թվերի այս պարագայում բավարար չեն թագավարակի կանխարգելման համար»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
