«Անհասկանալի է՝ ինչո՞ւ է ազատում ԳՇ պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել հարսանիքը». Մ. Մինասյան
![]() 399 Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 22:05 «Այսուհետ ես Նիկոլ Փաշինյանին կոչելու եմ Նիկոլ Իջևանցի, որովհետև նա մեր փրկիչն է: Եվ ես այսուհետ չեմ վախենալու, որ Հայաստանի ժողովուրդը խայտառակ ճգնաժամի արդյունքում մնալու է սոված, որովհետև հետևելով Հիսուս Քրիստոսին նա դնելու է 5 հացն իր դեմ և բազմացնելով այդ հացերը՝ կերակրելու է ժողովրդին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի օրվա ընթացքում փոխել ՀՀ կարևորագույն պաշտոնյաներին՝ առանց նույնիսկ բացատրելու, թե ինչո՞ւ է նա փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել ոմն երիտասարդի: Անհասկանալի է, թե ինչո՞ւ նա այդքան թքած ունի ժողովրդի կարծիքի վրա: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա ԳՇ պետին, երբ բանավոր արդեն թույլ էր տվել կազմակերպել իր որդու հարսանիքը, մեկ օրում ազատում աշխատանքից՝ նույնիսկ չբացատրելով հանրությանը. այն ժողովրդին, որը բղավում էր՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Պատասխանը շատ պարզ է, որովհետև ԳՇ պետը պահանջեց հնարավորություն՝ պատասխանելու ինձ, որովհետև ՀՀ-ն ներգրավված է միջազգային զենքի խայտառակ առևտրի մեջ, որը գնալով իշխանության շուրջ է հավաքում պրոբլեմները: Եվ առանց բացատրելու փոխեց ոստիկանապետին, որովհետև ոստիկանները համարձակվել էին կպնել Նիկոլ Փաշինյանի հին և նոր ընկերներին»,- ասաց Միքայել Մինասյանը: Մանրամասները տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
