«Եթե արձագանք չլինի, ամբողջ գյուղով գալու ենք». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց
![]() 336 Երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ., 13:25 Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ զրկվել են տրանսպորտից. «Երկու ամիս ա երթուղին հանել են՝ կապված էս վիրուսների հետ: Սպասարկվում ա միայն Արգավանդը: Հիմա մենք բոլորս դուրս ենք գալիս, կանգնում ճանապարհներին, որ օտար տղամարդիկ վերցնեն, մեզ իջեցնեն քաղաք, որպեսզի գնանք աշխատանքի: Որ օրն էլ չենք գնում, մեր երեխեքը սոված են մնում: Հնարավոր չի ապրել, մենք կտրված են ամեն ինչից»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Հավաքվածները հայտնեցին, որ ցանկանում են դիմում-նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նրանք հայտարարեցին, որ եթե իրենց նամակին արձագանք չլինի, ամբողջ գյուղով գալու են Կառավարության դիմաց. «Երեք գյուղ պատրաստ սպասում է, որ փակի Հայանիստի ճանապարհը: Կաթվածահար երթուղին կանգնեցնելու ենք: Մենք շարունակելու ենք սենց ցույցերով. ավելի վատ ա լինելու, մենք կաթվածահար ենք անելու, փողոցներ ենք փակելու»,- ասացին տրանսպորտային սպասարկումից զրկված համայնքների բնակիչները: Մանրամասները՝ տեսանյութում: |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
