«Ինչպե՞ս են նախաքննական գաղտնիք պարունակող տվյալները հայտնվել իմքայլականների ֆեյսբուքյան պատերին». Թանդիլյանը՝ դատախազին
![]() 239 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 11:25 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչպես են առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստական տվյալները հայտնվել իմքայլական պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին: Ի պատասխան Դավթյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալով տեղեկություն հրապարակի՝ գնահատելով ռիսկերը: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն ու լիազորությունն է: Իսկ բոոր այն դեպքերոււմ, երբ իմ ասած աղբյուրներից զատ տվյալների արտահոսք կլինի, դա, միանաշանակ, անընդունելի է և յուրաքանչյուր նմնան դեպքով մեր հստակ պահաջն ու հետևողականությունն է պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ»: Արձագանքելով Դավթյանին՝ Թանդիլյանն ասաց. «Այսինքն՝ Դուք ինձ պատասխանում եք, որ դիտավորության համարելով՝ ոչ այնքան կարևոր նյութի արտահոսք եք կազմակերպել և տրամադրել նյութերն իշխող քաղաքական ուժին և համարել, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը: Ես դա եմ լսում Ձեր պատասխանից»: Դավթյանն ասաց. «Իմ խոսքերին Ձեր արած հետևությունները համարժեք չէին: Ես չեմ ասել՝ մենք հատուկ արտահոսք ենք արել: Ես շատ հստակ ասում եմ՝ վարույթն իրականացող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել: Մնացած այլ ճանապարհներով արատհոսքը հանացագործություն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
