«Չի եղել, չկա ու չի լինելու նման բան». Գոռ Աբրահամյան
![]() 390 Երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ., 23:25 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով սոցցանցերում արվող հրապարակումներից կամ մեկնաբանություններից՝ որոշները, հավանաբար, հույս ունեին այսօրվա միջնորդությունների խորհրդարանական քննարկման ժամանակ գործող գլխավոր դատախազից լսել քաղաքական տեքստ, նրա խոսքում որսալ քաղաքական կոնտենտ, հարցերին ու ելույթներին՝ քաղաքականացված, անձնավորված, էմոցիոնալ արձագանք՝ այսպես ասած՝ «տեղը դնելու» ենթատեքստով: Չի եղել, չկա ու չի լինելու նման բան, որքան էլ գայթակղությունը, գուցե, մեծ լինի ու որքան էլ թեʹ ինտելեկտը, թեʹ խոսքի ու մտքի ճկունությունը և թեʹ բառապաշարը դա թույլ տան: Որովհետև, անկախ ամբիոնից, սա քրեադատավարական պրոցես է: Որովհետև իրավական հարթությունում քաղաքականության, էմոցիաների անսանձ լեզուն տեղ չունեն: Որովհետև պրոֆեսիոնալ էթիկան, իսկ առանձին ելույթների պարագայում՝ տղամարդկությունը, բարոյականությունն ու դաստիարակությունը դա թույլ չեն տալիս»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
