«Ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական ալյանսին». Սուրեն Սարգսյան
![]() 308 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 04:10 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալյանսին Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալյանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։ Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր և ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը» նախադասությամբ: Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն: Եվ ուրեմն՝ 2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայիում, Սիրիայում, արաբական որևէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ կապված կրոնի ազտության հետ, ապա մեր անդամակցությունն Ալյանսին կլիներ տրամաբանական: 3․ Եթե Ալյանսը՝ որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական: Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան: Հակաչինական ալյանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետևյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձևակերպում։ Համաձայն եմ։ Սակայն, այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում։ Էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ Ցեղասպանություն է (այդ թվում հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչո՞ւ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հարց է՞: Իսկ, որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչո՞ւ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվում ե՞նք: Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալյանսը քվեարկող կամ բանաձև ընդունող մարմին չէ: Ըստ Ալյանսի կանոնադրության՝ բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու և ընթացք են ստանալու ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում: Նորից եմ կրկնում, սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալյանսի անդամ: Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալյանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
