«Գուցե դո՞ւք եք փոխվել». Ռուբեն Մխիթարյան
![]() 351 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 00:05 Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը հարցնում է, թե որտե՞ղ ենք սխալվել. վերջերս վարչապետը շատ է խոսում նրա մասին, որ զարմանալի է, թե ինչպես կարողացավ խոսքով, մարդկանց հետ ուղղակի շփվելով և ապակենտրոնացված պայքար վարելով հաղթել «սերժենց» ու հիմա նույն մեթոդներով չի ստացվում մարդկանց տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Իսկ իրականությունն ուղղակի հենց սեփական քայլերը վերլուծելու անկարողության մեջ է, քանի որ պատասխանը հենց այդտեղ է: Պարոն վարչապետ, եկեք կորոնավիրուսի դեմ պայքարը մոդելավորենք «թավշյա հեղափոխության» օրինակի վրա՝ ըստ ժամանակացույցի: Պատկերացրեք, որ 2018-ի փետրվարի վերջ դուք հայտարարում եք, որ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետն էդքան էլ ուշադրության ու կարևորության արժանի բան չէ, որ նրա չառաջադրվելու մասին սեփական խոսքերն ուղղակի լեզվի սայթաքում են եղել, որ կոռուպցիա կա, բայց պետք չի դրանից պրոբլեմ սարքել և որ ՀՀԿ-ին կարելի է չայ ու մուրաբա խմելով էլ իշխանությունից հանել: Պատկերացրեցի՞ք: Հիմա պատկերացրեք, որ դա անում եք ոչ միայն դուք, այլ նաև ձեր թիմի բոլոր առանցքային կերպարները, մասսայաբար, նվազագույնը մեկ ամիս տարբեր հարթակներում: Իսկ հիմա հարց: Դա անելուց հետո, մարտի 31-ին մեկնարկած իշխանափոխության ձեր քայլարշվին ու «մերժիրսերժիններին» քա՞նի մարդ կհավատար: Քանի՞ մարդ դուրս կգար փողոց, երբ համեմատեր ձեր մեկ ամիս առաջ ասվածը հետո ասվածի հետ: Կարծում եմ՝ ինքներդ էլ գիտեք: Պարոն վարչապետ, նրանք նույն այն մարդիկ են, ում կազմակերպված և ապակենտրոն պայքարով դուք հպարտանում էիք դեռևս 2 տարի առաջ: Իրենք նույնն են, չեն փոխվել: Գուցե դո՞ւք եք փոխվել: Դուք զարմանում եք նաև, թե ինչու ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված քրգործերը մարդիկ ընկալում են որպես քաղաքական հաշվեհարդար: Միʹ զարմացեք: Նույն տրամաբանությունն է: Եթե այդ գործերը հարուցվեին 2018-ի հունիսին, ձեր վարչապետ ընտրվելուց մեկ ամիս անց, այլ ոչ թե հոկտեմբերին, երբ դուք փլուզեցիք ԲՀԿ-ի հետ կոալիցիան, կամ 2019-ի հունվարին, երբ դուք արդեն ունեիք քաղաքական մեծամասնություն, վստահ եմ, նման խոսակցություն չէր լինի: Իսկ 2018-ին կնքված հուշագիրը, օլիգարխից խոշոր սեփականատեր հռչակումը, իրար տուն գնալ-գալը, հաց կիսելը և մի գիշերում կերպարանափոխվելը, կներեք, բայց շատ նման է քաղաքական հաշվեհարդարի, անկախ նրանից, թե ինչ կորոշի գործի ընթացքը և դատարանը: Ժողովուրդը նույն ժողովուրդն է, դուք եք փոխվել, «ժողովուրդ» ջան: Հ. Գ. Դրեʹք դիմակ, ախտահանեʹք ձեր ձեռքերը, պահեʹք միջանձնային հեռավորություն: Առողջ եղեք»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
