«Աʹյ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու». Ռուբեն Մելիքյան
![]() 2282 Հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ., 22:35 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարներն իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝ պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։ Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին։ Տեղեկացնում եմ, որ՝ 1/ դատավոր Նիկողոսյանն ուսանել է Արդարադատության ակադեմիայում իմ ղեկավարման օրոք՝ այնպես, ինչպես շուրջ 5 տասնյակ այլ ներկայիս դատավորներ, այդ թվում, ի դեպ, դատավոր Դանիբեկյանը, 2/ Ակադեմիայի՝ իմ ղեկավարությամբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձր տեղեր են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ դատավոր Նիկողոսյանը, 3/ Ակադեմիայի առաջին ղեկավարն եմ եղել։ Շուրջ մեկ տարում այն ճանաչվեց օրինակելի կառույց, և Եվրոպայի խորհուրդը մեզ մոտ էր գործուղում տարբեր երկրների պատվիրակություններ՝ մեր փորձը ուսումնասիրելու համար, 4/ Ակադեմիան ենթակա չի եղել արդարադատության նախարարին։ Ես ենթարկվում էի բացառապես Ակադեմիայի խորհրդին՝ արդարադատության փոխնախարարի ու երեքական դատավորի ու դատախազի կազմով։ Խորհրդի կազմում իմ ռեկտոր լինելու ողջ ընթացքում եղել է ներկայիս գլխավոր դատախազը։ Հարցեր ունեք՝ իրեն ուղղեք, 5/ Ձեր ֆեյքային հարձակումների վրա թքած ունեմ, 6/ Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
