«Գիտե՞ք՝ ինչ ասել է սկզբունք և բարոյականություն»․ Տարոն Սիմոնյան
![]() 293 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 18:10 ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք, որ հաճույքով վիրավորում եք մարդու, ում չեք ճանաչում, չգիտեք՝ ինչ ճանապարհ է անցել, ինչ խոչընդոտներ է հաղթահարել և հանուն ինչ գաղափարի է դեռ մնում աննկուն, Դուք, որ պատրաստ եք քծնել և ծառայել ցանկացած մարդու, միայն թե նա լինի իշխանության կրող, Եվ դուք, որ ձեր օրինակով ամեն գնով նպաստում եք մարդկանց ու հասարակության բարոյական դեգրադացմանը, Արդյոք գիտե՞ք՝ ինչ ասել է սկզբունք և բարոյականություն։ Իհարկե, ոչ։ *Որովհետև, երբ 2008թ-ի հայտնի դեպքերի ժամանակ մարդիկ համատեղ պայքարում, ապա իրենց տներում պատսպարում էին ցույցերում ծեծված ու հազիվ մազապուրծ մարդկանց՝ անտեսելով քրեական հետապնդումը, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։ *Երբ համալսարաններում իշխանությունները տարածում էին սեփական ձեռքերը կուսակցականացման միջոցով, իսկ նույն մարդիկ, ուսանող տղաներն ու աղջիկները, իրենց կարիերայի վրա խաչ քաշելով, պայքարում էին դրա դեմ, դուք կրկին վիրավորում էիք այդ մարդկանց և փառաբանում օրվա իշխանություններին։ *Երբ այդ մարդիկ, անտեսելով իշխանությունների առաջարկություններն ու հետապնդումները, չէին շեղվում սեփական սկզբունքներից և իրենք իրենց քրտինքով վաստակում էին քիչ, բայց սեփական աշխատանքի արդյունքը, դուք, օրվա իշխանությանը մատուցած տարաբնույթ ծառայությունների արդյունքում մեծացնում էիք սեփական ստամոքսը կամ մարմնի այլ մասերը և կրկին վիրավորում այդ մարդկանց, փառաբանում օրվա իշխանություններին։ Ամեն դեպքում, քամիները շատ են փչելու և տարբեր կողմից, բայց էլի իմ նշած մարդիկ շարունակելու են մարտնչել հանուն իրավական պետության և ուժեղ Հայաստանի, իսկ դուք շարունակելու եք վիրավորել նրանց ու փառաբանել օրվա իշխանություններին։ Բայց պետությունը կառուցվելու է սկզբունք և բարոյականություն ունեցող մարդկանց ամենօրյա պայքարի արդյունքում»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
