«Հեղաշրջման վտանգ կա, դրա համար Փաշինյանը չի գնում Ռուսաստան»․ Արա Պապյան
![]() 486 Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 23:55 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով այն հանագամանքին, որ վարչապետը հայտնել էր, որ չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին, ասել է. «Իհարկե, կորոնավիրուսի տարածման վտանգը բավականին մեծ է, բայց հաշվի առնելով, որ մեկ շաբաթ, տասը օր առաջ ևս փոքր չէր այդ վտանգը, կարծում եմ, որ կա քաղաքական պատճառ։ Բառացիորեն այսօր մի քննարկման ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ այս վիճակում թողնել երկիրն ու գնալ Մոսկվա, որտեղ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա իր այցը, սխալ է։ Իրեն պարզապես կարող էին և առնվազն մի քանի ժամով մեկուսացնել, նա հայտնվեր մի իրավիճակում, որ կապի միջոց չունենար, ինչը կլիներ հրահանգ Հայաստանում որոշակի գործողությունների։ Կարծում եմ՝ ճիշտ է արել, որ չի գնում, քանի որ երկրում ստեղծված է հեղաշրջման վտանգ և այն իրավիճակը, որ, ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի անձից է կախված, և դա վարչապետն է, նրա ներկայությունը պետք է, որովհետև վարչապետի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ»,- ասել է Պապյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
