Երևանի հեռուստաաշտարակի մոտ ավտովթարի հետևանքով կա զոհ
![]() 492 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 10:15 Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․) և «Toyota Camry» (վարորդ՝ Զորիկ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Մանվել Խ-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ։ |

Դաժան ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է
15913:06
Երևանում բռնության է ենթարկվել 46 համարի ավտոբուսի վարորդը
435Երեկ, 21:24
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ)
434Երեկ, 19:36
Իրանը հայտնել է հարվածների նոր ալիքի մասին
748Երեկ, 14:19
Ավիահարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ խոսնակը
674Երեկ, 12:33
Թել Ավիվում պայթյուններ են որոտացել (տեսանյութ)
444Երեկ, 12:10
Հարավային Կորեայի ավտոպահեստամասերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
722Երեկ, 11:40
Մարզասրահի տնօրենը հարվածել է մարզչի ամուսնուն
276Երեկ, 10:24
