«Մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին»․ Մոնիկա Մարգարյան
![]() 516 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 08:55 Փաստաբան Մոնիկա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի «հերոսացման» պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին: 64 տարեկան, նախկինում չդատապարտված և որևէ կերպ չարատավորված, մի քանի անգամ սրտի վիրահատություն տարած և շաքարային դիաբետով տառապող պաշտպանյալիս նկատմամբ, ով մեղադրվում էր միջին ծանրության անզգույշ արարք կատարելու մեջ, Արսեն Նիկողոսյանը գրավի կիրառումը թույլատրելի Չճանաչեց: Իսկ առաջին անգամ Արսեն Նիկողոսյանի մոտ մասնակցել եմ 2016թ-ին Սասնա ծռերի գործով: Պաշտպանյալիս, ում դատարան էին բերել պատգարակով և 15 րոպեն մեկ դատական նիստը ընդմիջվում էր, որպեսզի ցավազրկող ներարկեին և ով դեռ երկար անկողնուն գամված էր մնալու, Նիկողոսյան Արսենը որոշեց, որ պետք է քննիչի միջնորդությունը բավարարի և կալանավորի, իսկ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերից մեկն այն էր, որ ես կոնկրետ գրավի գումարի չափ չէի նշել /ինչը չէին արել նաև Քոչարյանի պաշտպանները/: Իսկ ամիսներ անց նույն գործով, երբ Նիկողոսյանը որոշում էր պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարացման հարցը, որպես գրավի գումարի չափ առաջարկեցի 1 միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ բարկացրեց Արսեն Նիկողոսյանին: Վերջինս բանկից տեղեկանք պահանջեց, հարցրեց, թե ով է վճարելու այդ գումարը և իհարկե գրավի կիրառումը մերժեց: Դե դա Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, և ինչպես բոլոր դատավորները, Նիկողոսյան Արսենն էլ գիտեր, թե ինչ է լինում անհնազանդ դատավորների հետ, երբ իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում: Իսկ Սասնա ծռերի գործը հենց այդ գործերից էր: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
