Լեզվի կոմիտեն՝ «այլևս» բառի գործածության մասին

Լեզվի կոմիտեն հայտնում է. «Մեկ անգամ էլ այլևս բառի մասին
Արևելահայերեն խոսողների համար սովորական է ԱՅԼԵՎՍ բառը, որն առաջին իմաստով նշանակում է «այսուհետև, սրանից/դրանից հետո»։ Երկրորդ իմաստով՝ «էլ, ևս, բացի դրանից»։ Ուրիշ իմաստներ էլ ունի, որոնց դիմաց բառարանները նշում են «հնացած»։
Դրանից մեկը «արդեն» իմաստն է։ Այդ իմաստը երբեք չհնացավ գրական արևմտահայերենում։
Վերջին տարիներին, հատկապես անկախությունից հետո, ԱՅԼԵՎՍ բառն «արդեն» իմաստով սկսել են գործածել նաև Հայաստանում։ Հատկապես որոշ լրագրողներ և քաղաքականությամբ զբաղվողներ։ Բառի այս իմաստով գործածությունը լսելի է հեռուստատեսությամբ, հանդիպում է մամուլում։
Եվ ոմանք բառի այս իմաստով գործածությունը անհարազատ (ոմանք էլ անգամ սխալ) են համարում։ Այնինչ լեզվի բնական ընթացքի մի դրսևորման հետ գործ ունենք. արևմտահայերենի ազդեցությամբ բառի հնացած իմաստն է աշխուժացել։
Հանուն արդարության պիտի արձանագրենք նաև, որ արևելահայերենը «իսպառ չէր մոռացել» ԱՅԼԵՎՍ-ի «արդեն» իմաստը։ Մեկ խոսուն օրինակ Դերենիկ Դեմիրճյանից. «Անկախ Հայաստանը փաստ է այլևս»։
Բառախաղով վերջացնեմ. ԱՅԼԵՎՍ մի՛ տրտնջացեք բառի այս գործածությունից. ԱՅԼԵՎՍ սովորակա՛ն ընդունեք։
Լեզուն ամեն ինչ կկարգավորի։
Դավիթ Գյուրջինյան»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35