«Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, հայտնի օլիգարխի սիթիից էլ չամիչով բուլկի գնել». Նաիրա Զոհրաբյան
![]() 194 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 11:45 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել Ուրեմն՝ սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը: Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված և իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց: Հարց առաջին՝ ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ՝ ի՞նքն է զանգել և ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան: Հարց երրորդ՝ ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում: Հարց չորրորդ՝ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար: Հարց հինգերորդ՝ հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարո՞ղ ա զանգեք: Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ: Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել: Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎԷ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ: Որովհետև, երբ որևէ մեկն ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդն իմ օգտին քվեարկի: Որոհետև ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո՛, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին: Սա՝ էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ: Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-Ն: Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուք: Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել: Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞: Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության: Հ. Գ. Ի դեպ, ասեմ, որ էս ամենը մի դրական կողմ էլ ունի: Էս ամեն ինչն անցնելու է ու շատ արագ, որովհետև Հայաստանն անգամ ավտորիտար դառնալու ռեսուրս չունի: Բայց ես սկսել եմ էս ամենի մասին գիրք գրել, որը հաստատ բեսթսելլեր է դառնալու: Էնպես որ, Լևոն Ջավախյան ջան, արձակ գրելու իմ տաղանդը վերջապես պետք եղավ: Առողջ եղեք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
