«Նրանք հաշվարկներ են արել և հիմա կանգնել են հաշվարկածը կորցնելու վտանգի առաջ». Հրանուշ Խառատյան
![]() 304 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 15:15 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական ծառս թանկ է երկրի անտառներից, սեփական իրավունքս՝ բոլորիդ իրավունքներից: Թանկ է թե՛ բարոյապես, թե՛ նյութապես Ինձ դուր է գալիս Սահմանադրական դատարանի թոշակի ուղարկվող անդամների՝ սեփական իրավունքը և անձը պաշտպանելու վճռականությունը: Նրանք հաշվարկներ են արել, և հիմա կանգնել են իրենց հաշվարկած բարեկեցությունը կորցնելու վտանգի առաջ: Իրենք իրենց պաշտպանելու իրավունք նրանք, իհարկե, ունեն: Ինչպես լիազորություն, իրավունք և, գլխավորը՝ պարտավորություն ունեին պաշտպանել «պետական կարիքների» բիզնես ծրագրին զոհ գնացած, ունեզրկված, սնանկացած քաղաքացիների օրինական իրավունքները: Այդ քաղաքացիներն էլ էին հաշվարկներ արել իրենց բարեկացության համար և ոչ միայն ապագայի հաշվարկները, այլև անցյալի կուտակածը կորցրին Սահմանադրական դատարանի կողմից բիզնես ծրագրերը պաշտպանելու, ըստ էության, քաղաքական կողմորոշման պատճառով: Եթե Սահմանադրական դատարանի անդամները համոզված էին ՀՀ քաղաքացիներին ունեզրկող իրենց վճիռներում, ՄԻԵԴ-ում ոչ իրավական որակված այդ վճիռների մասին որոշումները կվիճարկեին: Չեն վիճարկել, և ՀՀ պետական բյուջեն, այսինքն՝ հարկատուները շարունակում են վճարել Հայաստանի դատարանների, այդ թվում Սահմանադրականի դատավորների սխալ (իրականում հանցավոր) որոշումների համար: Կամ՝ չեն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը, չեն վճարում և փաստացի հանցագործությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Իսկ ՍԴ անդամ/դատավորներն առնվազն այս հարցում շարունակում են խուլ, կույր, համր ձևանալ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
